National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.06.2023
Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Ռումինիայի Պատգամավորների պալատում
1 / 12

Ռումինիայի Պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Բիրո Ռոզալյա-Իբոլյայի հրավերով աշխատանքային այցով Բուխարեստում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի անդամ Արսեն Թորոսյանը, մայիսի 30-ին հանդիպումներ են ունեցել Պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Բիրո Ռոզալյա-Իբոլյայի, Պատգամավորների պալատի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Ռումինիայի պատվիրակության ղեկավար Դան Բառնայի, ԵԽԽՎ-ում Ռումինիայի պատվիրակության անդամ, ԵԽԽՎ-ում ԱԼԴԵ` «Լիբերալների եւ դեմոկրատների ալյանս հանուն Եվրոպայի» քաղաքական խմբի  ղեկավար Յուլյան Բուլայի, Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Շտեֆան Մուշոյուի եւ Ռումինիայի խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ Վարուժան Փամբուկչյանի հետ:

Հանդիպումներին ներկա է եղել նաեւ Ռումինիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը: Շոշափվել է հարցերի լայն շրջանակ: Հանգամանորեն քննարկվել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «Խաղաղության պայմանագրի» շուրջ ընթացող բանակցությունները, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարները, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել Ռումինիայի տնտեսական եւ էներգետիկ ոլորտներում համագործակցության խորացմանը:

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը հերթական անգամ ընդգծել է  Ռումինիայի նշանակալի դերը ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման հարցում:

Ռումինական կողմը հույս է հայտնել, որ կողմերին կհաջողվի բանակցությունների միջոցով հասնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, ինչպես նաեւ պատրաստակամություն` աջակցելու Հայաստանին ԵՄ նախագծերում ներգրավվելու հարցում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am